Բրիտանիայում խստացվել են Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները
Բրիտանիայում դեկտեմբերի 31-ից ուժի մեջ կմտնեն կորոնավիրուսով պայմանավորված խստացված սահմանափակումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է երկրի Առողջապահության նախարարությունը:
Մի շարք շրջաններում հայտարարվող լոքդաունի մեջ կմտնի ևս մի քանի միլիոն մարդ:
Բրիտանիայի կառավարությունը սեփական ժողովրդին պատվաստելու համար գնել է 100 մլն չափաբաժին Astrazeneca տեսակի պատվաստանյութ:
Կարծիքներ