Վահան Քերոբյանը Ջերմուկում է․ քննարկվել են սեպտեմբերյան ագրեսիայից հետո ոլորտի զարգացման քայլերը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Ջերմուկում է եղել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը։
«Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են (սեպտեմբերյան ագրեսիայից հետո) ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը` ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը, նաև առաջիկայում նախատեսվող հանդիպումների, փառատոնների, միջոցառումների և տեղեկատվական արշավների կազմակերպումը»,- նշել է նա:
Կարծիքներ