ԱԱՏՄ թեժ գծին 2021-ին ստացվել է 4411 զանգ

ԱԱՏՄ թեժ գծին 2021-ին ստացվել է 4411 զանգ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությունը 2021 թվականին ստացել է 4411 զանգ՝ 1.8 անգամ ավելի (76,4%) 2020-ի համեմատ (2500 զանգ)։

Զանգերի թվի կտրուկ աճը պայմանավորված է եղել, ինչպես Քովիդ 19-ի առկայությամբ, այնպես էլ աշխատանքային իրավունքի ոլորտում Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորություններով։ Տարվա ընթացքում ամենամեծ թվով զանգերը գրանցվել են սեպտեմբեր ամսին՝ 803 զանգ։

Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիների հարցերը մեծ մասամբ վերաբերել են՝

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել առողջապահության նախարարի 17-Ն հրամանում:

Կարող է արդյո՞ք գործատուն առանց պատվաստման կամ ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատի աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել աշխատանքային պարտականությունները,

Ինչպե՞ս հաշվարկել ՊՇՌ հետազոտության ժամկետը:

Ինչպե՞ս է հաշվարկվում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացած աշխատողների ՊՇՌ հետազոտության դրական արդյունքի 90-օրյա ժամկետը:

Ի՞նչ տույժ է նախատեսված պատվաստում և/կամ ՊՇՌ հետազոտություն իրականացնելուց հրաժարվելու դեպքում:

Ինչպե՞ս կազմակերպել հեռավար աշխատանքը։

Զանգերի հաջորդ գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային օրենսդրության ոլորտին՝

աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում վերջնահաշվարկի չվճարման դեպքերին.

աշխատանքային պայմանագրի վաղաժամ լուծման.

աշխատավարձի հաշվարկման, վերջնահաշվարկի չվճարման և/կամ ոչ լիարժեք հաշվարկման.

հղիության և հետծննդյան արձակուրդի իրավունքի խախտման,

երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կերակրողի աշխատանքային պայմանագրի լուծման, երեխայի խնամքի արձակուրդում գտնվողի նպաստի չվճարման դեպքերին.

հղիության նպաստի ոչ լիարժեք վճարման մասին.

կազմակերպության լուծարման կամ վերակազմակերպմամբ պայմանավորված հղիության արձակուրդում գտնվողի հաստիքի կրճատման, անաշխատունակության նպաստ ստանալու.

ամենամյա արձակուրդի իրավունքի խոչընդոտման վերաբերյալ։ 

 

Վիճակագրությունն ըստ ոլորտների՝

դեղերի շրջանառություն՝ 68.

բժշկական օգնության և սպասարկման՝ 71.

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման՝ 1669, որից 1422՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված.

աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման՝ 1306,

ֆեյսբուքյան հարցում՝ 207.

առաջարկ՝ 15.

տեղեկատվություն՝ 613.

 Տեսչական մարմնի գործառույթից դուրս՝ 462:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում