Իսպանիայի թագավորը վարակվել է կորոնավիրուսով
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Վեցերորդը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել թագավորական պալատը:
Նշվում է, որ 54-ամյա թագավորը թեստ է տվել այն բանից հետո, ինչ նախորդ գիշեր նրա մոտ ի հայտ են եկել թեթև ախտանիշներ: Միապետը առաջիկա յոթ օրերի ընթացքում մնալու է մեկուսացած, չեղարկվել է այս ընթացքում նրա մասնակցությունը տարբեր միջոցառումների:
Թագավորական պալատից տեղեկացրել են, որ Ֆիլիպ Վեցերորդի ինքնազգացողությունը լավ է, նա շարունակելու է աշխատել իր կեցավայրից: Կնոջ և աղջկա մոտ դեռևս հիվանդության ախտանիշներ չկան:
47 մլն բնակչություն ունեցող Իսպանիայում համավարակի սկզբից մինչ օրս գրանցվել է հիվանդության 10 մլն դեպք, մահացել է ավելի քան 94 հազար մարդ: Երկրում պատվաստված է 12-ից բարձր տարիքի բնակչության 90 տոկոսը:
Կարծիքներ