Ավստրիայի կանցլերն այցելել է Ուկրաինա
 
            Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը շաբաթ օրը ժամանել է Ուկրաինա։ Նա բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ։ Նեհամերի ժամանման կադրերը ցուցադրվել են ավստրիական հեռուստաալիքներով։
Նեհամերը կայցելի նաև Բուչա քաղաք։
«Նախագահ Զելենսկու հրավերով իմ այցը Կիև և Բուչա պետք է ծառայի Ուկրաինայի բնակչության հետ մեր համերաշխության ցուցադրմանը», – ասվում է Նեհամերի հայտարարության մեջ, որը մեջբերում է Ավստրիայի կանցլերի գրասենյակը:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ