«Սուլթան Մուրադ» և «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորումների զինյալների ավելի քան 20%-ը գտնվում է Ադրբեջանում
«Սիրիայի ազգային բանակ» խմբավորման աղբյուրի տվյալներով, մոտ 2300 զինյալներ «Սուլթան Սուլեյման Շահ» և «Սուլթան Մուրադ» խմբավորումներից այսօր հավաքվել են Հավար Քիլիսում, որտեղից անցնելու են Թուրքիա՝ Ադրբեջան մեկնելու նպատակով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հետաքննող լրագրող Լինդսի Սնելը:
Եթե այս թվերը ճիշտ են, սա նշանակում է, որ «Սուլթան Մուրադ» և «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորումների զինյալների 20%-ից ավելին արդեն գտնվում են Ադրբեջանում:
Կարծիքներ