Կեմերովոյի բնակիչը մեղավոր է ճանաչվել ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու համար

Կեմերովոյի բնակիչը մեղավոր է ճանաչվել  ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու համար

Ռազմական դատարանը Կեմերովոյի 46-ամյա բնակչին մեղավոր է ճանաչել Նոր Զելանդիայում ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու և ինտերնետում ծայրահեղականության հրապարակային կոչ անելու համար: Տղամարդը դատապարտվել է մեկ տարի պայմանական ազատազրկման և 350 հազար ռուբլի տուգանքի: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տղամարդը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, նա չի համագործակցել հետաքննության հետ: Բացի տուգանքից և պայմանական ազատազրկումից, դատարանը նրան արգելել է մեկ տարվա ընթացքում ցանկացած նյութ տեղադրել ինտերնետում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում