ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Գազայում ժամանակավոր կառավարության ստեղծման հարցը․ Bloomberg
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները քննարկում են Գազայի հատվածում ՄԱԿ-ի աջակցությամբ և արաբական կառավարությունների մասնակցությամբ ժամանակավոր կառավարություն ստեղծելու հնարավորությունը,- գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Առայժմ քննարկումները վաղ փուլում են, և դրանց ընթացքը կախված կլինի նաև Իսրայելի բանակի ցամաքային գործողության արդյունքներից: Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ կլինի նաև տարածաշրջանի արաբական երկրների աջակցությունը, ինչը երաշխավորված չէ, հայտնում է գործակալությունը:
Իսրայելի իշխանության ներկայացուցիչներն ավելի վաղ բազմիցս ասել էին, որ չեն ծրագրում օկուպացնել Գազայի հատվածը, սակայն նշել էին, որ ՀԱՄԱՍ-ի կառավարման շարունակությունն անընդունելի է հոկտեմբերի 7-ին երկրի վրա հարձակումից հետո:
Կարծիքներ