Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին մեքենաները Ռաֆահ անցակետով մտել են Գազա

Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին մեքենաները Ռաֆահ անցակետով մտել են Գազա

Գազայի հատվածի համար մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին բեռնատարները Ռաֆահ անցակետով անցել են անկլավ:

Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

«Մարդասիրական օգնություններով, ներառյալ բժշկական պարագաներով բեռնատարները, սկսել են Գազայի հատված անցնել Ռաֆահի եգիպտական անցակետով: Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին մոտ 200 մարդասիրական օգնություն հասցնող մեքենա է կուտակվել»,- հայտնել է թղթակիցը:

Ժամը 10:00-ից Ռաֆահի անցակետի բացման մասին այսօր հայտարարել է Իսրայելում ամերիկյան դեսպանատունը։ Սպասվում է, որ դրա միջոցով Գազայից դուրս կգան ԱՄՆ-ի կամ արեւմտյան այլ երկրների անձնագրեր ունեցող պաղեստինցիները, ինչպես նաեւ որոշ մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցները։

Այս շաբաթ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը պայմանավորվել են մարդասիրական օգնություն հասցնել Գազա։ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանի խոսքով, նախատեսվում է օրական մինչև 100 բեռնատար ուղարկել անկլավ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում