Առաջիկա օրերին տեղի կունենան չարտերային չվերթներ դեպի Ռուսաստան, Բելառուս և Ուկրաինա
Առաջիկա օրերին տեղի կունենան Մինսկ-Երևան-Մինսկ, Կիև-Երևան-Կիև, Երևան-Կալուգա-Երևան, Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Միներալնիե Վոդի-Երևան, Երևան-Սոչի-Երևան և Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ, տեղեկացնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
«Սույն թվականի հունիսի 27-ին, 28-ին, 29-ին և հուլիսի 1-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանումը կլինի դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հունիսի 27-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանումը դեպի կլինի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:50): Հունիսի 28-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը «Արմենիա» ավիաընկերության կողմից (մեկնում Երևանից 08:00, ժամանում դեպի Երևան 13:50): Երևանից իրականացվող չվերթերի մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ»,- նշում են քաղավիացիայի կոմիտեից:
«Արմենիա» ավիաընկերությունը չվերթներ է իրականացնելու նաև հունիսի 28-ին Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ (մեկնում Երևանից 16:00, ժամանում դեպի Երևան 21:20), հունիսի 30-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը (Երևանից մեկնում ժամը 11:00, ժամանում դեպի Երևան 14:00), հունիսի 30-ին կիրականացվի Երևան-Սոչի-Երևան չվերթը (Երևանից մեկնում ժամը 18:00, ժամանում դեպի Երևան 21:20):
Հուլիսի 2-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):
Կարծիքներ