Պերուի վարչապետի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Պերուի Հանրապետության վարչապետ Միրտա Վասկեսը վարակվել է կորոնավիրուսով, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կառավարության ղեկավարն անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս՝ ներառյալ խթանող չափաբաժինը։
Ինչպես նշվում է, Վասկեսը ինքնամեկուսացման մեջ է և կշարունակի աշխատել հեռակա կարգով։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Պերուի պաշտպանության նախարարության ղեկավար Խուան Կարասկո Միյոնեսը հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք՝ կորոնավիրուսային վարակով։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ նրա թոքերի 40%-ը տուժել է։ Covid-ը հայտնաբերվել է նաև երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Օսկար Մաուրտուայի մոտ, իսկ ավելի վաղ՝ հունվարի կեսերին, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Պեդրո Ֆրանկեի մոտ:
Կարծիքներ