Պատերազմը լուծում չէ. Գուտերեշ

Պատերազմը լուծում չէ. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ուկրաինայում խաղաղության հեռանկարները մռայլ է անվանել։

«Պատերազմը լուծում չէ: Ուկրաինայի ժողովուրդը անչափ տառապում է: Ուկրաինացիները, ռուսները և այլ երկրների ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Թեև այսօր խաղաղության հեռանկարները մնում են մռայլ, մենք գիտենք, որ լիարժեք, կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա»,- ասել է նա՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանի բացմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում