Շուրջ 200 հոլանդացի զինվորականներ կմտնեն Ռումինիայում ՆԱՏՕ-ի մարտական խմբի կազմը

Շուրջ 200 հոլանդացի զինվորականներ կմտնեն Ռումինիայում ՆԱՏՕ-ի մարտական խմբի կազմը

Նիդեռլանդները Ռումինիա կուղարկեն շուրջ 200 զինծառայողներ, որոնք կմտնեն ՆԱՏՕ-ի մարտական խմբի կազմը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 20-ին այդ մասին հայտնել Է երկրի պաշտպանության նախարարությունը: Ինչպես նշված Է գերատեսչության տարածած հայտարարության մեջ, հոլանդացի զինվորականներն ամռանը կտեղաբաշխվեն երկրի կենտրոնական մասի Չինկու քաղաքի ռազմակայանում: «Նրանք մեկ տարով կմտնեն ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման խմբի կազմը»,- ճշտել են նախարարությունում: Խումբը կգլխավորի Ֆրանսիան եւ կունենա շուրջ 900 զինվոր:

Հոլանդական ստորաբաժանումը պետք Է ամրապնդի ՆԱՏՕ-ի դիմադարձման ներուժը Ռումինիայում գտնվելու եւ այնտեղ զինվարժանքներին մասնակցելու միջոցով: Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ դաշինքի արեւելյան թեւի ուժեղացումն իրականացվում Է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության անցկացման ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում