Արարատի պատանիները կմեկնեն Հունաստան

Արարատի պատանիները կմեկնեն Հունաստան

Երևանի «Արարատի» մինչև 16 տարեկանների թիմը ապրիլի 30-ից մայիսի 2-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կմասնակցի Elite Neon Cup մրցաշարին: Գրում է Armsport.am-ը։

Մրցաշարին կմասնացեն 32 թիմեր եվրոպական տարբեր երկրներից:

Պատանի ֆուտբոլիստներն իրենց փորձը կհարստացնեն այնպիսի ակադեմիաների թիմերի դեմ խաղերում, ինչպիսիք են անգլիական «Ասթոն Վիլան», հունական «Օլիմպիակոսը», հոլանդական «Տվենտե»/«Հերակլեսը», անգլիական «Էքսեթեր Սիթին» և այլն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում