Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում ապրիլի 6-8-ը, 10-ին շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, ապրիլի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 6-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Կարծիքներ