Փրկարարները բժիշկներին տեղափոխել են «Նաչալնիկի չայեր» կոչվող սար` որտեղ վատացել էր քաղաքացու ինքնազգացողությունը
Հունիսի 18-ին, ժամը 13։51-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի «Նաչալնիկի չայեր» կոչվող սարում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ․ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բժիշկներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են «Նաչալնիկի չայեր» կոչվող սար, այնուհետև քաղաքացի Ա․ Հ-ին (ծնված 1981 թ․) և բժիշկներին տեղափոխել Ծաղկահովիտի ԲԿ։
Կարծիքներ