Տոնգա Թագավորության ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Օվկիանիայի Տոնգա Թագավորության ափերի մոտ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ( EMSC ):
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 17.16-ին, թագավորության մայրաքաղաք Նուկուալոֆա քաղաքից 367 կիլոմետր դեպի հարավ՝ 22,4 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը ընկած է 8 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ