Ուիլ Սմիթն արձագանքել է ԱՄՆ կինոակադեմիայի միջոցառումներին մասնակցելու 10-ամյա արգելքին
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը արձագանքել է Ամերիկյան կինոակադեմիայի որոշմանը՝ իրեն 10 տարով Օսկար մրցանակաբաշխությանը մասնակցելուց զրկելու մասին։
«NBC News»-ին տված մեկնաբանության մեջ դերասանն ասել է․ «Ընդունում ու հարգում եմ Ակադեմիայի որոշումը»։
Դերասան Ուիլ Սմիթին տասը տարով արգելել են մասնակցել Ամերիկյան կինոակադեմիայի միջոցառումներին, այդ թվում՝ այցելել «Օսկար» մրցանակաբաշխությանը։
Կարծիքներ