Փաշինյանը և Պուտինը վերահաստատել են եռակողմ հայտարարությունների կատարման կարևորությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հիմնարար պայմանավորվածությունների հետևողական կատարման կարևորությունը, հայտնում են Կրեմլից:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանը տեղեկացրել է Վլադիմիր Պուտինին ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Կարծիքներ