Լիվերպուլը դիտարկում է երկու պաշտպանների՝ որպես Լովրենին փոխարինող

Լիվերպուլը դիտարկում է երկու պաշտպանների՝ որպես Լովրենին փոխարինող

«Լիվերպուլը» օրերս վաճառեց պաշտպան Դեյան Լովրենին Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» (10,9 միլիոն ֆունտ ստեռլինգ) և արդեն դիտարկում է երկու ֆուտբոլիստների՝ ովքեր կարող են փոխարինել խորվաթ ֆուտբոլիստին:

Ըստ Bild-ի, «Սևիլիայի» ֆուտբոլիստ Դիեգո Կարլոսը հայտնվել է «կարմիրների» հետաքրքրության ոլորտում: Ինչ վերաբերում է անդալուսացիների բրազիլացի պաշտպանին, ապա նրա տեղափոխության համար «Լիվերպուլը» ստիպված կլինի վճարել 75 միլիոն եվրո:

Աղբյուրը նաև նշում է, որ «Լիվերպուլի» հավանական նորեկների թվում է նաև պաշտպան Բեն Ուայթը, ով հիանալի մրցաշրջան անցկացրեց «Լիդսում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում