Սերը պակասել է...Սաթե աչքերով խաշթառակցի բալա, գնաս բարով
Ավտոբուսում դիմացս նստած՝ սաթի պես սև աչուկներով, սիրուն ու երջանիկ ժպիտով տղուկը հաճույքով թափահարում էր հաստ գուլպաներով, հողաթափերով ոտքերն ու ձեռքի քաղցրավենիքն ըմբոշխնում։ Փոքրիկ բրդուճ հիշեցնող վաֆլե գլանակից շոկոլադը կաթ-կաթ ծորում էր սպիտակ վերնաշապիկի վրա, որն ասես երբեք արդուկի երես չէր տեսել, բայց դա չէր մթագնում ո՛չ մանչուկի, ո՛չ էլ կողքի՝ ջերմ գորովանքով իրեն նայող կնոջ հանգիստ ուրախությունը։ Մայրն էր, թե տատը՝ չիմացա. աղքատությունն ու հոգսերն էնպես էին կնոջից խլել արտաքինը՝ փոխարենը ծալ-ծալ տարիներ դաջելով աչքերի շուրջը, որ չէր իմացվի։ Անհասկանալի լեզվով էին խոսում։ Հա՞յ էին… ո՞վ էին… Կարևոր չէր։ Ասած բառերն էլ իրենց երևի կարևոր չէին։ Կարևորը սերն ու ջերմությունն էր, երջանիկ խաղաղությունը, որ դիմացի նստարանից տարածվում էր աջ ու ձախ՝ մագնիսի պես հայացքս գամելով իրենց կողմ…
Ավտոբուսում դիմացս նստած՝ սաթի պես սև աչուկներով, սիրուն ու երջանիկ ժպիտով տղուկը հաճույքով թափահարում էր հաստ...
Опубликовано Marine Margaryan Среда, 26 августа 2020 г.
Կարծիքներ