ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կենթարկվեն սովորական միգրացիոն պահանջներին. Պուտին
Աստանայում ԵԱՏՄ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու հավանական հետևանքներին: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել Հայաստանի հետ ինտեգրացիոն գործընթացների հետ կապված գրեթե բոլոր տնտեսական աշխատանքները, եթե հանրապետությունը շարունակի իր ուղին դեպի ԵՄ։
«Հայաստանի համար էներգակիրների գների աճը կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստի։
Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, այն կբախվի տրանսպորտային փոխադրողների նկատմամբ ավելի խիստ պահանջների և երկաթուղային փոխադրումների սակագների աճի հետ: Բացի այդ, Ռուսաստանում գտնվող նրա քաղաքացիները կենթարկվեն սովորական միգրացիոն պահանջներին, նրանք պարտավոր կլինեն ստանալ արտոնագրեր»,- ասել է Կրեմլի ղեկավարը։
Միաժամանակ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները դարեր շարունակ կապված են բարեկամության և հատուկ հարաբերությունների կապերով և ընդգծել է, որ Եվրամիությանը մերձենալու Հայաստանի որևէ որոշում չի վնասի Ռուսաստանի հետ նրա հումանիտար կապերին։
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ԵԱՏՄ-ում նրա ապագայի վերաբերյալ քննարկումները կլինել անկեղծ և բաց։
«Ռուսաստանը կցանկանար, որ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵՏՄ-ին մասնակցությունը շարունակելու վերաբերյալ հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացվեր Հայաստանում»,-հայտարարել է ՌԴ նախագահը:


Կարծիքներ