«Նոա» ՖԱ–ն ներկայացրել է մանկապատաեկան ֆուտբոլի կենտրոնը․ Բացումը՝ նոր մրցաշրջանում

«Նոա» ՖԱ–ն ներկայացրել է մանկապատաեկան ֆուտբոլի կենտրոնը․ Բացումը՝ նոր մրցաշրջանում

 Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Նոա» ՖԱ–ն ներկայացրել է մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը՝ ներկայումս կառուցվող գերժամանակակից կառույց, որը միտված է ֆուտբոլային տաղանդների հաջորդ սերնդի կրթմանն ու զարգացմանը։

Ֆուտբոլային կառույցն իր մեջ ներառելու է 15 ժամանակակից հանդերձարան՝ խաղերին և մարզումներին պրոֆեսիոնալ մակարդակով նախապատրաստվելու համար, ինչպես նաև հատուկ նախատեսված լսարաններ և վերլուծության սենյակներ՝ թիմերի կրթությունն ու ռազմավարական աճն ապահովելու նպատակով։ Մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացումը նախատեսված է նոր մրցաշրջանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում