Ի՞նչ խասյաթ է մարդկանց վիրավորելը. ձեր սուտի արիստոկրատիզմը ձեր դեմ է աշխատելու. Ռուբինյանը՝ Խաչատրյանին

Ի՞նչ խասյաթ է մարդկանց վիրավորելը. ձեր սուտի արիստոկրատիզմը ձեր դեմ է աշխատելու. Ռուբինյանը՝ Խաչատրյանին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը վերջին հարցազրույցներից մեկում վիրավորել է թոշակառու անձանց:

«2018 թվականին Նիկոլ Փաշինյանի աջակիցները փայլուն երիտասարդներ էին, հիմա... թոշակառուներ են... ավել բան չխոսեմ... թափած ատամներով, երևում է, որ դժվար կյանք են ապրել, ուրախություն չեն տեսել»,- ասել է նա:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Խաչատրյանի հայտարարությանը.

«Արթո՛ւր ջան, նախ մեր աջակիցները միայն թոշակառուները չեն, բոլոր շերտերից են, հետո այդ մարդիկ դժբախտ կյանքով ապրած թոշակառուներ են, որովհետև նրանց կյանքի մեծ հատվածում իշխանության են եղել Քոչարյանն ու Սարգսյանը: Մենք փորձում ենք այնպես անել, որ գոնե թոշակառու տարիքում նրանք լավ կյանք ապրեն:

Ընդհանրապես ի՞նչ խասյաթ է մարդկանց վիրավորելը, ձեր սուտի արիստոկրատիզմը ձեր դեմ է աշխատելու»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում