Արցախցի փոքրիկները հանդիպել են ապագա բժիշկներին
Արցախցի փոքրիկները հանդիպել են ապագա բժիշկներին
Ուսանողները Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված փոքրիկների հետ հանդիպմանը ներկայացրել են, թե ինչ աշխատանքներ են տարել այս ընթացքում կորոնաիրավիճակի հետ կապված։ Դիմակների ճիշտ և պարտադիր կրում, հակահամաճարակային մյուս կանոնների խստիվ հետևում։
Արցախցի փոքրիկները հայաստանյան ընդունելությունից գոհ են, բայց գլխավոր ցանկությունը մեկն է՝ օր առաջ հաստատվի խաղաղություն, իսկ իրենք վերադառնան իրենց տները։
Ուսանողները պատասխանել են երեխաներին հետաքրքրող հարցերին։ Ամուր թիկունք, ամուր առաջնագիծ։ Որպեսզի սահմանին կանգնած զինվորն առողջ լինի, խսիտ կարևոր է, որ Քովիդի ներթափանցումը նախ տներ, հետո սահման բացառվի։
Հանդիպման ավարտին էլ լուսանկարներ փոքրիկների հետ, ձեռք բերված հստակ պայմանավորվածությամբ, հաջորդ հանդիպումը լինելու է Արցախում։
Կարծիքներ