Անհետ կորած զինվորների հարազատները ակցիան են իրականացնում ՌԴ դեսպանատան մոտ
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ակցիա են իրականացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:
Ակցիայի մասնակիցները նամակ են պատրաստում, ինչպես նաև կազմում են անհետ կորած զինծառայողների անուններից բաղկացած ցուցակ՝ ՌԴ դեսպանատուն փոխանցելու համար:
Նրանք նամակով խնդրում են աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում զինծառայողների որոնողական աշխատանքներն անհապաղ սկսելու հարցում:
Ակցիայի մասնակիցները սպասում են, որպեսզի դեսպանատնից որևէ մեկը մոտենա, լսի իրենց խնդիրները և վերցնի նամակն ու անհետ կորածների անուններով ցուցակը:
Անհետ կորած զինվորների հարազատներն ավելի վաղ հավաքվել էին ՀՀ ՊՆ շենքի մոտ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո որոշեցին ակցիան շարունակել ՌԴ դեսպանատան մոտ:
Կարծիքներ