«Ազատությունը՝ այնտեղ, որտեղ ես եմ» ցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

«Ազատությունը՝ այնտեղ, որտեղ ես եմ» ցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Արվեստի բաց հարթակ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19։00-ին, Քաջազնունի 1 հասցեում (3-րդ հարկ) տեղի կունենա «Ազատությունը՝ այնտեղ, որտեղ ես եմ» խորագրով ցուցահանդեսի բացումը։

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն 16 երիտասարդ արվեստագետների դեկորատիվ կիրառական արվեստի, կոլաժի, լուսանկարչության, ինստալացիայի, վիդեո արվեստի 14 աշխատանքներ:

«Ազատությունը՝ այնտեղ, որտեղ ես եմ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբեր 30-ը՝ ժամը 12։00-19։00-ն: Մուտքն ազատ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում