Պեկինի Օլիմպիական խաղերի կրակը հանձնվել է կազմակերպիչներին

Պեկինի Օլիմպիական խաղերի կրակը հանձնվել է կազմակերպիչներին

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է կազմակերպիչներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Արարողությունը տեղի է ունեցել Աթենքի «Պանատինաիկոս» մարզադաշտում: Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն,  Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը, Պեկին-2022 կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Չինաստանի ԱՕԿ -ի փոխնախագահ Յույ Ցյանցզինը և պաշտոնատար այլ անձինք:

Համավարակի պատճառով հանդիսականներ չեն հրավիրվել: Սպիրոս Կապրալոսը կրակը հանձնել է Յույ Ցյանցզինին: Օլիմպիական կրակը հատուկ չվերթով Աթենքի միջազգային օդանավակայանից ուղևորվել է Պեկին:

24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022թ. փետրվարի 4-20-ը, իսկ պարալիմպիկը՝ մարտի 4-13-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում