Արդարադատության նախարարը նոր դատավորների ընտրության և վերապատրաստման հարցեր է քննարկել Արդարադատության ակադեմիա կատարած այցի ընթացքում

Արդարադատության նախարարը նոր դատավորների ընտրության և վերապատրաստման հարցեր է քննարկել Արդարադատության ակադեմիա կատարած այցի ընթացքում

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում հանդիպել է ռեկտոր Սերգեյ Առաքելյանին և ծանոթացել կառույցի խնդիրներին:

Հանդիպմանը քննարկվել են դատավորների թեկնածուների ընտրությանն ու վերապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև նախարարություն-ակադեմիա համագործակցության խորացման ուղղություններին։ Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանն ու ռեկտոր Առաքելյանը շրջայց են կատարել Ակադեմիայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում