Փարաքարի և Գյումրիի քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների կեսից պակաս մարդ. ԿԸՀ-ն ամփոփել է

Կենտրոնական ընտրական հձնանաժողովը հրապարակել է Փարաքար և Գյումրի համայնքներում քվեարկությանը մասնակցած անձանց թիվը՝ ըստ նախնական տվյալների:
Ըստ այդմ, 2 համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 44.61%-ը:
Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվել է:
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11 հազար 526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը(նախնական տվյալներ):
Փարաքարում ընտրական իրավունք ունի 20 հազար 967 անձ:
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47 հազար 452 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 42.66%-ը(նախնական տվյալներ):
Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111 հազար 236 է:
Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 58 հազար 978 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 44.61%-ը (նախնական տվյալներ):
Կարծիքներ