Ինչքան ուզում եք՝ ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է. Մինասյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու Սարիկ Մինասյանը կարծում է՝ ակտիվ մասնակցությունը ընտրություններին ջղաձգումների մեջ է գցել բոլոր ընտրակեղծարարներին:
«Ինչքան ուզում եք՝ ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է:
Գյումրեցիներ ջան, ձեր այս ակտիվ մասնակցությունը ընտրություններին ջղաձգումների մեջ է գցել բոլոր ընտրակեղծարարներին:
Համոզված եմ՝ ինձ մենակ չեք թողնելու, սիրելի գյումրեցիներ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մինասյանը:
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքը ավելի վաղ հայտնել էր, թե քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, իբր, ուժով առևանգել են ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։
Պարզվել է՝ Գյումրիում ձերբակալվել է «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը, նույն ինքը՝ Գյումրիում հայտնի «Չոռնի Անոն»:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ավագանու թեկնածուին և մի շարք այլ անձանց ձերբակալել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից էլ տեղեկացրել էին, որ առևանգման մասին որևէ հաղորդում կամ փաստ չկա:
Ըստ տեղեկությունների՝ «Չոռնի Անոն» և մյուսներն ընտրակաշառք են բաժանել:
Կարծիքներ