Միխեիլ Սաակաշվիլիի գործով ձերբակալվել է ևս երկու մարդ

Միխեիլ Սաակաշվիլիի գործով ձերբակալվել է ևս երկու մարդ

Միխեիլ Սաակաշվիլիի գործով, հանցագործությունը կոծկելու մեղադրանքով, բացի Էլգուջա Ցոմաիայից, այսօր ձերբակալվել է ևս երկու մարդ: Այս տեղեկատվությունը Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում հաստատել է դատախազ Լևան Վեփխվաձեն:

Նրա խոսքով, մանրամասները, թե ինչպիսի օգնություն են ցուցաբերել երկու անձինք հետախուզվող նախկին նախագահին, հայտնի կդառնան առաջիկա ժամերին: Ըստ դատախազի՝ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան մուտքի և տեղաշարժի երթուղին մանրամասնորեն հայտնի է քննչական ծառայությանը:

«Տեղեկացնեմ, որ հանցագործությունը կոծկելու համար ձերբակալվել է ևս երկու մարդ, և առաջիկայում բոլոր կարևոր մանրամասները կհրապարակվեն: Դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի մուտքի երթուղին մանրամասնորեն հայտնի է հետաքննությանը: Միևնույն ժամանակ, ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է վարում 344-րդ պրիմ հոդվածով, որը նախատեսում է միգրանտի անօրինական մուտքը պետական ​​սահման և համապատասխան պայմանների ստեղծում: Այս առումով ևս ապացույցներ են ձեռք բերվում»,- ասել է դատախազը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում