Ժամը 10:20-ի դրությամբ երկրաշարժից տուժածների և վնասների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել. ՆԳՆ

Ժամը 10:20-ի դրությամբ տուժածների և վնասների վերաբերյալ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր չեն ստացվել: Այս մասին տեղեկացնում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«ՆԳՆ Փրկարար ծառայությունը ՏԻՄ-երի հետ այս պահին իրականացնում է միջոցառումներ՝ տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր վնասների հայտնաբերման ուղղությամբ։
Հարգելի՛ քաղաքացիներ, երկրաշարժի հետևանքով գրանցված վնասների, ինչպես նաև խորհրդակտվություն ստանալու համար զանգահարեք ՆԳՆ Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,- գրել է Սարգսյանը:
Հիշեցնենք՝ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05։26-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.88⁰ և արևելյան երկայնության 44.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․6 մագնիտուդով երկրաշարժ:
Կարծիքներ