Սիրելի՛ կանայք, թող ձեր ձայնը միշտ լսելի լինի, ձեր ընտրությունները՝ հարգված, օրերը՝ լեցուն հաջողություններով. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․
«Սիրելի՛ կանայք, սիրելի՛ աղջիկներ,
Մարտի 8-ը պարզապես տոն չէ, այլ նաև օր, որը հիշեցնում է, թե որքան կարևոր է, որ բոլորն ունենան հավասար հնարավորություններ ու ազատություն՝ ընտրելու իրենց ուղին։
Ցանկանում եմ, որ այս օրը լինի ուրախ, լի ուշադրությամբ ու ջերմությամբ։ Թող ձեր ձայնը միշտ լսելի լինի, ձեր ընտրությունները՝ հարգված, իսկ օրերը՝ լեցուն հաջողություններով։
Շնորհավոր ձեր տոնը»:
Կարծիքներ