«Մանչեսթեր Սիթի»-ն և «Տոտենհեմ»-ը հաղթանակ տոնեցին 36-րդ տուրում
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրի շրջանակներումկայացան մի շարք հանդիպումներ:
«Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Բորնմութ»-ին: Պեպ Գվարդիոլայի սաները հաղթեցին 2:1 հաշվով:
Մյուս խաղում «Նյուքասլ»-ը տանը պարտություն կրեց «Տոտենհեմ»-ից` զիջելով 1:3 հաշվով: «Բարնլի» - «Վուլվերհեմփթոն» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հիշեցնենք, որ ժամանակից շուտ Անգլիայի չեմպիոն է դարձել «Լիվերպուլը», որը 30 տարվա ընդմիջումիցհետո վերանվաճել է պատվավոր տիտղոսը:
Կարծիքներ