ԱՄՆ-ը լքել է հինգ ռազմաբազա Աֆղանստանում

ԱՄՆ-ը լքել է հինգ ռազմաբազա Աֆղանստանում

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լքել է հինգ ռազմաբազաներ Աֆղանստանում եւ կրճատել  այդ երկրում իր ռազմական կոնտինգենտի թիվը այս տարի Թալիբանի հետ ձեռբերված համաձայնագրի շրջանակում, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն։

«Աֆղանստանում շուրջ 8500 ամերիկյան ուժեր կան, ինչպես նաեւ հինգ բազաներ․ վերջինները, որոնք ավելի վաղ զբաղեցնում էին ամերիկյան ուժերը, փոխանցվել են մեր աֆղանցի գործընկերներին»,-հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը։

Նա չի պարզաբանել, թե որ բազաների մասին է խոսքը։

Փետրվարի վերջին ԱՄՆ-ն ու Թալիբանը ստորագրել է պատմական համաձայնագիր, որի շրջանակում 14 ամսվա ընթացքում ամերիկյան զորքերը պետք է դուրս բերվեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում