Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը
Այսօր մենք հանդիպեցինք Գրանադա քաղաքում՝ Իսպանիայի կողմից կազմակերպված Եվրոպականքաղաքական համայնքի գագաթնաժողովիշրջանակում։
Մենք վերահաստատեցինք Լեռնային Ղարաբաղի հայբնակչության դեմ Ադրբեջանի ռազմականգործողության դատապարտումը և Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքայինամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմաթիի հռչակագիրը և այնգիտակցումը, որ Հայաստանի տարածքը կազմում է29800 կմ2, իսկ Ադրբեջանինը՝ 86600 կմ2: Մենք նաևընդգծել ենք, որ տարածաշրջանային կապուղիներիբացումը պետք է հիմնված լինի երկրներիինքնիշխանության և իրավազորության լիակատարհարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։
Հայաստանն ու Եվրամիությունը կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ իրենց հանձնառությամբ:
Այս դժվարին ժամանակներում Եվրամիությունը և Հայաստանը կանգնած են կողք կողքի:
Մենք հանձնառու ենք առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։
Ինչպես քննարկեցինք այս շաբաթվա սկզբին, Ղարաբաղից Հայաստան տեղահանված ավելի քան100,000 հայերի մարդասիրական կարիքները հոգալըմեր անմիջական ուշադրության կենտրոնում է: Մենքքննարկել ենք, թե ինչպես ապահովել Եվրամիությանկողմից տրամադրվող մարդասիրական օգնության և այլ հրատապ աջակցության առավելագույնարդյունավետությունը: Այն կկազմի 10,45 միլիոն եվրո։
Նախագահ ֆոն դեր Լայենը նաև հայտարարեց, որՀանձնաժողովն իր տարեկան ծրագրից Հայաստանիհամար ֆինանսավորում է մոբիլիզացնում և կտրամադրի 15 միլիոն եվրո՝ որպես բյուջետայինաջակցություն։ Սա Հայաստանի կառավարությանըթույլ կտա հասցեագրել սոցիալ-տնտեսականհրատապ կարիքները և աջակցել սննդամթերքի և վառելիքի ձեռքբերմանը:
Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են՝ ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայաստանի համար ԵՄ Տնտեսական ներդրումային պլանը (EIP) նախատեսում է մինչև 2,6 միլիարդ եվրո, որը կօգտագործվի կարևոր ենթակառուցվածքային և այլ նախագծերում ներդրումների համար։
Հանձնաժողովը և Հայաստանը կկրկնապատկեն ջանքերը կարևոր ծրագրերի իրականացման ուղղությամբ: Հանձնաժողովը նաև կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է Էլեկտրաէներգիայի սևծովյան մալուխը։ Հանձնաժողովը կավելացնի նաև Հայաստանին տեխնիկական աջակցությունը, մասնավորապես օդային անվտանգության և միջուկային անվտանգության ոլորտներում:
Նախագահ ֆոն դեր Լեյենը տեղեկացրել է Հայաստանին աջակցելու նպատակով Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։
Առաջիկա օրերին մենք կշարունակենքքննարկումները մեր հարաբերությունների հետագաամրապնդման ուղիների շուրջ։
Կարծիքներ