Եթե չլիներ «Կրթվելը նորաձև է» շարժումը, ես երբեք ժամանակ չէի տրամադրի ինձ, չէի լրացնի բացը. Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ խոստովանելով, որ եթե չլիներ «Կրթվելը նորաձև է» շարժումը, ինքը երբեք ժամանակ չէր տրամադրի իրեն, չէր լրացնի այն բացը, որ միշտ զգացել է։
«Վաղ ամուսնություն, երեխաներ, ամուսին, ամուսնու շատ կարևոր ճանապարհ՝ լի հազար ու մի բարդություններով. այս ամենը թույլ չեն տվել ինձ զբաղվել ինձ համար այնքան հաճելի զբաղմունքով՝ կրթվելով։ Բայց ահա ունենք «Կրթվելը նորաձև է» շարժումը, որը բոլորիս տալիս է ծանրակշիռ հիմնավորում՝ կրթվելը մեր բոլոր պարտականությունների մեջ ամենակարևոր պարտականությունը համարելու համար։
Այս գրառմամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կրթվելը նորաձև է» շարժման 11 հազար 258 անդամներին։ Եթե դուք չհավատայիք գաղափարին, այն չէր վերածվի հզոր շարժման և չէր տարածվի մեր երկրով մեկ։
Բոլոր բոլորին խնդրում եմ ակտիվորեն աջակցել շարժմանը, անդամագրվել դրան, դառնալ կրթաշղթայի կենդանի օղակներից մեկը և ագրեսիվ պայքար մղել մեզ տիրող տգիտության դեմ։ Դրա համար մեկ բան է անհրաժեշտ՝ ագրեսիվ քարոզել կրթվելը և, որ ամենակարևորն է, դա անել ՍԵՓԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ։
Կրթվելը նորաձև է՝
Մեր դարավոր խնդիրները մեր երեխաների ուսերին չթողնելու համար
Մտածելակերպի դրական փոփոխության համար
Կյանքի որակի բարելավման համար
Առողջ հասարակություն ձևավորելու համար
Ամուր պետություն ունենալու, նոր հայրենիք վերածնելու համար
Ինքնավստահություն ձեռք բերելու համար
Կրթվելը վարակիչ դարձնելու համար
Հաջողությունների հասնելու համար
Նորարար տեխնոլոգիաներին տիրապետելու համար
Մեր հոգեկերտվածքը հղկելու, մարդասիրությունը առաջ մղելու համար
Նախաձեռնողական լինելու համար
Հմտությունների կատարելագործման համար
Սեփական դիրքը հասարակությունում բարելավելու համար
Ինքնաճանաչման համար
Ընտանիքի համար
Գիտելիքը հոգու և մտքի հետ ուղիղ կապելու համար
Երաշխավորված կյանք ունենալու համար
Կիրթ մարդը հոգս չի դառնում ուրիշների համար։
2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՎ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ
2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՆՈՐՈՎԻ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ
2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ՎԱԽԵՐԸ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՆՈՐԱՎՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՏԱՐԻ»,- գրել է Հակոբյանը:
Կարծիքներ