Երևանում կայացել է Հայաստանի համայնքների ընդհանուր ժողով. ընդունվել է նոր կանոնադրություն

Երևանում կայացել է Հայաստանի համայնքների ընդհանուր ժողով. ընդունվել է նոր կանոնադրություն

Այսօր Երևանում կայացավ Հայաստանի համայնքների ընդհանուր ժողովը։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ընդհանուր ժողովի կողմից ընդունվեց նաև Միության նոր կանոնադրությունը, որը կարևոր հիմք է մեր աշխատանքի թափանցիկության և արդյունավետության համար։

 

Համայնքները մեր պետության առանցքային հենասյուներն են․ հենց այստեղ են լուծվում մարդկանց ամենօրյա խնդիրները։

 

Ողջունում եմ բոլոր գործընկերներիս Երևանում և մաղթում մեզ բոլորիս կառուցողական ու արդյունավետ աշխատանք՝ մեր համայնքների զարգացման համար»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում