Վերջին մեկ օրում կորոնավիրուսը Վրաստանում 71 մարդու կյանք է խլել

Վերջին մեկ օրում կորոնավիրուսը Վրաստանում 71 մարդու կյանք է խլել

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 193 մարդ, ևս 71-ը՝ մահացել։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 19 701 թեստ։ Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 5 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5.86 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,13 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 925 324 դեպք, որից 885 055 հիվանդ ապաքինվել է, 13 583-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 466 815 պատվաստում, օրական՝ 2 502:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում