Վիեննայում վերսկսվում է ԳՀՀԾ-ին վերադառնալու շուրջ բանակցությունների 8-րդ փուլը

Վիեննայում վերսկսվում է ԳՀՀԾ-ին վերադառնալու շուրջ բանակցությունների 8-րդ փուլը

Այսօր Վիեննայում վերսկսվում է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու շուրջ բանակցությունների 8-րդ փուլը, հաղորդում է Interfax գործակալությունը։

Իրանի և միջուկային համաձայնագրի մյուս կողմերի միջև բանակցությունների 7-րդ փուլն ավարտվել էր դեկտեմբերի 17-ին։ Եվրամիության գլխավոր բանակցող Էնրիկո Մորան հայտարարել էր, որ 7-րդ փուլի արդյունքում նախապատրաստվել էր բանակցությունների ընդհանուր հիմք հանդիսացող փաստաթուղթ, սակայն հնարավոր գործարքի 20 տոկոսը դեռ համաձայնեցված չէ։

Ըստ իրանական աղբյուրների՝ բանակցությունների դանդաղ ընթացքի պատճառը եվրոպական երկրների ոչ կառուցողական դիրքորոշումն է։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն 2018 թվականին՝ Դոնալդ Թրամփի օրոք, դուրս էր եկել միջուկային համաձայնագրից և վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում