Մեքսիկայում հայտնաբերվել է 14 դիակ. սպանությունների մակարդակը երկրում ռեկորդային թվերի է հասել

Մեքսիկայում հայտնաբերվել է 14 դիակ. սպանությունների մակարդակը երկրում ռեկորդային թվերի է հասել

4 մարդու դիակներ են հայտնաբերվել մեքսիկական Սակատեկաս նահանգում, հայտնում է Reuters-ը:

Տեղական իշխանությունների հայտարարության համաձայն, մարդկանց մահվան պատճառը պարզելու համար հետաքննություն է սկսվել:

Դիակները հայտնաբերվել են Ֆրեսնիլյո նահանգի խոշորագույն քաղաքներից մեկում:

Դիակները փաթաթված են եղել վերմակներով եւ դրված են եղել ճանապարհի եզրին:

Թեեւ Մեքսիկայում հանցագործությունների թիվը զգալիորեն նվազել է՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, սպանությունների թիվը հասել է ռեկորդային մակարդակի:

Ավելի վաղ հաղորդվել էր Մեխիկոյի ոստիկանության պետի դեմ մահափորձի մասին: Հրաձգության հետեւանքով սպանվել էին նրա թիկնապահները, նա ինքը երեք հրազենային վնասվածք էր ստացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում