«Տարբերվող»․ Արմինկայի հմայիչ լուսանկարը
Հայկական շոու-բիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկը՝ Արմինկան, սոցիալական ցանցի իր էջերի հետեւորդներին պարբերաբար հիացնում է իր թրենդային look-երով: Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակած կադրերում երգչուհին պատկերված է սրճարանում։ Նրա առջեւ դրված է մեկ գավաթ սուրճ, ինչի մասին էլ նա հիշատակել է հրապարակմանը կից արված գրառման մեջ։ Երգչուհին լուսանկարում կրում է ճերմակ շապիկ, վարդագույն պիջակ։ Նրա կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Կադրին կից նա գրել է․ «Ամենասիրելի ըմպելիքը»։ Իսկ հետեւորդներից մեկը գրել է․ «Տարբերվող»։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում ու վարդագուն պիջակ։ Արմինկան նույն գույնի կոշիկներ էր ընտրել ու պարզ սանրվածք։ Երգչուհին արեւային ակնոց էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «4 ամիս չէի եղել Բեւեռելի Հիսում։ Տխուր էր պատկերը…»:
Կարծիքներ