Ֆրանսիայում 20-ամյա երիտասարդը հարձակվել է ոստիկանների վրա. կան տուժածներ
Ֆրանսիայի հարավում գտնվող Վոկլյուզ դեպարտամենտում 20-ամյա երիտասարդը հարձակվել է 2 ոստիկանի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Journal du dimanche պարբերականին:
Պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի Բոլլեն կոմունայում: Պարբերականի տվյալներով՝ հարձակում գործած անձը զինված է եղել նվազագույնը կերամիկական դանակով: Տղամարդը ներառված է ծայրահեղականության մեջ կասկածվողների ցանկում:
Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները թեթև վիրավորում են ստացել: Նրանցից մեկը վիրավորում է ստացել վզի հատվածում: Հարձակում գործած անձը վնասազերծվել, ապա հսկողության տակ է առնվել:
Կարծիքներ