Ատալանտան հաղթեց Այաքսին ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր․ Միթյուլանդն ու Լիվերպուլը հաղթողին չպարզեցին
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրը շարունակվում է։ D խմբում հայտնի դարձավ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճած երկրորդ թիմի անունը։
«Այաքսը», որին միայն հաղթանակ էր պետք հաջորդ փուլ դուրս գալու համար, տանը նվազագույն հաշվով պարտվեց «Ատալանտային»։ Հանդիպման միակ գնդակը 85-րդ րոպեին խփեց Լուիս Մուրիելը։ «Ատալանտան» հաղթեց 1-0 հաշվով ու միավորների քանակը հասցնելով 11-ի՝ խմբում զբաղեցրեց 2-րդ տեղն ու դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ։
«Լիվերպուլը» արտագնա խաղում ուժերը չափեց «Միթյուլանդի» հետ։ 2-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Մոհամեդ Սալահը։ 62-րդ Ալեքսանդր Շոլցը 11-մետրանոցից հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Կարծիքներ