Ապրիլի 7-ից 9-ը ԱԻՆ֊ում ստացվել է 4 ահազանգ՝ բռնկված հրդեհների վերաբերյալ

Ապրիլի 7-ից 9-ը ԱԻՆ֊ում ստացվել է 4 ահազանգ՝ բռնկված հրդեհների վերաբերյալ

Ապրիլի 7-ից 9-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Արարատի մարզի Երասխ, Արմավիրի մարզի Նորապատ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 39 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում