Ռոնալդուն ջարդել է երկրպագուի հեռախոսն «Էվերթոնին» պարտվելուց հետո
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է խաղից հետո Կրիշտիանու Ռոնալդուն ջարդում երկրպագուի հեռախոսը։
Sky Sports-ի լրագրող Լայլ Թոմասը հայտնում է, որ մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչները տեղյակ են դեպքից և սկսել են հետաքննություն։ Ռոնալդուն խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե և արժանացել դեղին քարտի։
Նշենք, որ ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 0-1 հաշվով պարտվեց «Էվերթոնին»։
Տեսանյութն՝ այստեղ։
Կարծիքներ