Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում

Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում

Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:

«Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա:

Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են  համարժեք բուժօգնություն»,- ասվում է ԱՆ հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում