Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Հունվարի 9-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղ-տեղ մերկասառույց է՝ տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Կարծիքներ