Ականատեսները մանրամասներ են պատմել Ինդեոնեզիայում տեղի ունեցած ավիաաղետից
Սերիբու կղզու կառավարիչը ԶԼՄ -ներին մանրամասներ է պատմել տեղի ունեցած ավիաաղետից: Տեղեկություն է ստացել , որ շուկայի հատվածում լսելի են եղել պայթյունի ձայներ, որին հաջորդել է հրդեհը:
Իսկ տեղի բնակիչները “CNN Индонезия” -ին պատմել են, որ տեսել են ոչ այնքան մեծ ինքնաթիռ և լսել են պայթյունի ձայներ: Տեղացիները փորձել են մոտենալ դեպքի վայրին, մի շարք առարկաներ են հայտնաբերել, այդ թվում՝ ֆյուզելյաժի մի հատվածը: Գտնված իրերի թվում են նաև նստատեղեր. մալուխներ և հագուստ:
Ավելի վաղ SHANTNEWS.am -ը հայտնել էր, որ Ինդոնեզիայում դիսպետչերները կորցրել են կապը ուղևորատար Boeing Sriwijaya Air-ի հետ: Sriwijaya Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռը այսօր վթարի է ենթարկվել Ջակարտայի մոտ գտնվող Ճավա ծովում՝ Լակի կղզու մոտակայքում: Այդ մասին հայտնում է Detik լրատվական պորտալը. փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքով ՝ ինքնաթիռի կործանման մասին տեղեկատվությունը ստացվել է տեղական ժամանակով ժամը 14:30-ի սահմաններում, իսկ այժմ որոնողական աշխատանքներ են տարվում:
Ինքնաթիռում եղել է 62 մարդ՝ 56 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
Կարծիքներ